ChocoTate
2 min readApr 6, 2020

--

Photo credit: Annie Petrosian

Աղոթք լավատեսական

շուտով էլի կգա գործից հետո ականջակալներում սիրած երգերը զլած Աբովյանով իջնելու,

էդ ընթացքում որոշ մարդկանց չնկատելու, իսկ ոմանց սև ակնոցի տակից աչքերով լայն ժպտալու,

ArtBridge-ից սպասվող համերգի տոմսերն առնելու, ապա դեպի Օպերայի տոմսարկղ քայլելու ու տոմսարկղի մոտ առաջացած փոքրիկ հերթից ներքուստ հրճվելու,

Արամ Խաչատրյանի համերգասարհում պարտերի՞ թե՞ ամֆիթատրոնի տոմս դիլեմայի առաջ կանգնելու,

Twelve tables-ում մեն-մենակ խոզապուխտով բագետ վայելելու ու “Դարանից” առած ժամանակակից պոեզիայի վերջին գիրքը կարդալու,

հետո Կասկադի մայրամուտոտ վերևներում մտավարժելու ու լեհ ընկերների հետ Երևանի քամոտ գեղեցկությունից բամբասելու,

առանց որևէ պատճառի մի խումբ չինացի զբոսաշրջիկների հետ ծանոթանալու ու կոնտակտներով փոխանակվելու,

իսկ օրվա վերջում Պրոսպեկտի Beer and meat-ում հեռուներից եկած հին ընկերոջ հետ բաց գույնի գարեջուր խմելու,

տուն գնալուց առաջ էլ լեհական public transport-ին երանի տալու և մեր քաղաքային իշխանություններին հիշելուց հետո տաքսի պատվիրելու

կամ էլ բախտի բերմամբ պատահած 23-ի մեջ, ականջակալներում սիրած երգերը զլած հաջորդ օրը կանխավայելելու

ու կեսգիշերին Երևան մայրաքաղաքով Բանգլադեշ վերադառնալու ժամանակը։

Ամեն

վերոնշյալ խոզապուխտով բագետը Twelve tables -ում

հ․գ․ ստորև Աբովյանով իջնելիս ականջակալներումս զլած բացառապես լավատեսական երգերից։) enjoy !

--

--

ChocoTate

Sensitive and sensible art lover in pursuit of eudaimonia!