Ապրել

Մի քանի օր առաջ նամակ ստացա ընկերներիցս մեկից: Հա, հա, թղթային նամակ, ես դեռ գրում ու ստանում եմ նամակներ, ու ամենամոտիկների ձեռագրերն ու անգամ ջնջումներ անելու սովորությունն արդեն վաղուց հարազատ են։ Նամակս կոչով էր վերջանում, որ երկու բառ է՝ ուժեղ լինենք։ Իհարկե, թուլությունն էլ է մարդու համար, ու երբեմն պիտի թողնես, որ քեզ հետ պատահածը ճզմի քեզ, դատարկի, քանդի մինչև էդ եղածը, բայց նամակի էս տողը երևի էն կետն էր, որը պիտի նորից տեղ բացեր առաջացած ունայնությունը էլի իմաստով լցնելու պահանջի առաջացման համար, ու ես գործի անցա։ Երկու ամսից ավել է ոչ մի թանգարանում չէի եղել, գնացի Երվանդ Քոչարի թանգարան…


Հայաստանին սիրահարված չինուհին. զրույց Շի Սինգյուի հետ

Սինգյուին հանդիպեցի ամիսներ առաջ ու այդ ժամանակվանից չեմ դադարում հիանալ նրա հայերենի գիտելիքներով ու դրանք խորացնելու ձգտմամբ։ Նրա՝ հայերեն սովորելու մոտիվացիան, հայ պոետներին չինարեն թարգմանելը, հայկական միջավայրում իրեն յուրային զգալը ինձ շատ հոգեհարազատ են, ես էլ նույն զգացողություններն ունեմ լեհերենի ու լեհական միջավայրի նկատմամբ։ Այնպես որ, ինձ շատ հետաքրքիր էր Սինգյուի՝ Հայաստանում ունեցած փորձը, ինչի մասին էլ զրուցել ենք, ու պատկերացրեք՝ մեր զրույցը եղել է բացառապես հայերեն։

Սինգյու, դու մի քանի օր առաջ ավարտել ես ԵՊՀ hայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրան, բայց մինչև քո՝ Հայաստանում սովորելուն անդրադառնալը, կպատմե՞ս քո մասին՝ որտեղի՞ց ես, ի՞նչ կրթություն ունես, գիտեմ, որ նաև տնտեսագիտություն ես սովորել։


Վիսլավա Շիմբորսկա․ Տպավորություններ թատրոնից

Ողբերգության մեջ ամենակարևորը վեցերորդ արարն է ինձ համար.
հարություն բեմի մարտադաշտերից,
կեղծամներն ու շարֆերը շտկելով,
դանակը կրծքից դուրս քաշելով,
հանելով հանգույցը պարանոցից,
կանգնելով հերթում ողջերի միջև
դեմքով դեպի հանրությունը:

Միայնակ ու կոլեկտիվ խոնարհումներ.
սպիտակ ձեռք սրտի վերքի վրա,
ռեվերանս ինքնասպանի,
շարժում կտրած գլխի:

Խոնարհումներ կրկնակի.
կատաղությունը ձեռք է մեկնում մեղմությանը,
զոհը երանությամբ նայում դահճի աչքերի մեջ,
ապստամբն առանց դառնության քայլում բռնակալի կողքով։

Կոխոտումը հավերժության ոսկե կոշկի քթով։
Բարոյականության վազանցը գլխարկի շրջագծով։
Անուղղելի պատրաստություն` սկսելու վաղը նորից։

Մեռած սագի մուտքը շատ ավելի վաղ,
երրորդ, չորրորդ արարում կամ դրանց միջև։
Անհետ կորածների հրաշալի վերադարձ։

Միտքը, որ կուլիսների հետևում սպասում էին անհամբեր՝
չհանելով…


Անցորդից ունկնդրի վերածվելու արվեստը. համերգներ բաց երկնքի տակ

Էս անգամ որոշեցի գրել մարդկանց մի խմբի մասին, ում ես շատ եմ սիրում, ովքեր իմ բացահայտած քաղաքների ամենախոսուն դեմքերն են ու նաև պատճառը այդ քաղաքներ կրկին վերադառնալու՝ այդտեղ թողած զգացողությունները նորից վերապրելու ու նորերը բացահայտելու համար։ Նոր քաղաքները սիրելու իմ ամենամեծ երկու պատճառներն են համեղ սուրճն ու ճաշակով փողոցային երաժիշտները։ Քանի որ սուրճի մասին նախորդ անգամ եմ պատմել, էսօր երաժիշտ-կախարդների հերթն է։


Մտքեր սև հրաշագործի մասին

Բլոգ վարելու իմ նպատակն արագ, սուրճի կամ թեյի ընկերակցությամբ կարդացվող տեքստեր գրելն է, որովհետև ես էլ հաճախ փնտրում եմ նման տեքստեր, երբ ուզում եմ ձեռքիս տակ եղած գրքից անջատվել ու թեթև մի բան կարդալ։ Ու քանի որ ամենահաճախը սուրճ խմելիս եմ տարբեր բլոգեր կարդում, որոշեցի էսօրվա բլոգփոստը նվիրել հենց սուրճին։


Տուն տարվա եղանակներից անդին
տուն կենդանիների ձագերի ու խնձորների
դատարկ տարածության քառակուսի
բացակա աստղի տակ

տունն աստղադիտակն էր մանկական
պատյանը հույզերի
այտը քրոջ
ու ճյուղը ծառի

բոցն այրեց այտը
ճյուղը շեշտեց արկը
բույնի փխրուն մոխրի վրա
անտուն երգ հետևակի

տունը վեցանիստն է մանկության
խորանարդը հույզերի

թևն այրված քրոջ

տերևը մեռած ծառի

Zbigniew Herbert

Dom

Dom nad po­ra­mi roku
dom dzie­ci zwie­rząt i ja­błek
kwa­drat pu­stej prze­strze­ni
pod nie­obec­ną gwiaz­dą

dom był lu­ne­tą dzie­ciń­stwa
dom był skó­rą wzru­sze­nia
po­licz­kiem sio­stry
ga­łę­zią drze­wa

po­li­czek zdmuch­nął pło­mień
ga­łąź prze­kre­ślił po­cisk
nad syp­kim po­pio­łem gniaz­da
pio­sen­ka bez­dom­nej pie­cho­ty

dom jest sze­ścia­nem dzie­ciń­stwa
dom jest kost­ką wzru­sze­nia

skrzy­dło spa­lo­nej sio­stry

liść umar­łe­go drze­wa


Զբիգնև Հերբերտ «Տատը»

իմ տատը սրբագույն
երկար կիպ զգեստով
ամրացված
անհամար
կոճակներով
խոլորձի պես
արշիպելագի նման
ինչպես համաստեղություն

նստած եմ նրա ծնկներին
իսկ նա պատմում է ինձ
աշխարհից
ուրբաթ օրվանից
մինչև կիրակի

ականջ դնելով
գիտեմ ամենը -
- ինչ նրանն է
չի բացահայտում ինձ միայն իր ծագումը
Մարիա տատիկը Բալաբաններից
Մարիա Դոշվիադչոնան

ոչինչ չի ասում
կոտորածի մասին
Հայաստանի
թուրքերի կոտորածի

ուզում է խնայել ինձ
մի քանի տարվա մոլորությամբ

նա գիտի, որ կսպասեմ
և ինքս կպարզեմ
առանց անեծք ու լաց
խորդուբորդ
մակերևույթը
և հատակը
բառի

Zbigniew Herbert “Babcia”

moja przenajświętsza babcia
w długiej obcisłej sukni
zapinanej
na niezliczoną ilość
guzików
jak orchidea
jak archipelag
jak gwiazdozbiór…


Անցած օրը․ 23․04․2018, հրաժարական, որ Երևանից մինչև Կրակով համազգային տոնախմբության վերածվեց

«Անցած օրը» շարքում գրելու եմ զգայական խառը ներկապնակով օրերի մասին, որոնք արագ-արագ իրար հետևից շարվող տեքստի են վերածվում, ու տեքստը փորձում է փոխանցել օրվա արագությունն ու իր երբեմն քաոսային, երբեմն էլ հանդարտություն բերող զգացողությունները։ Էս տեքստերը գրվում են հիմնականում բուն օրվանից մի քանի օր անց, երբ փորձում եմ տեքստի միջոցով նորից վերականգնել անցած օրվա հիշողությունն ու ուշադրություն դարձնել դետալներին՝ այդ օրը ինձ ուղեկցած երաժշտությանը, մարդկանց՝ անգամ անծանոթներին, այդ օրվա թաքուն ժպիտներին ու հաճախ նաև մտածված, բայց չբարձաձայնված մտքերին։

Photo credit Narek Aleksanyan, Hetq.am

Ապրլի 22-ի գիշերն է, կիրակի, գլխիս մեջ Հանրապետության հրապարակում հնչող վանկարկումներն են, ցույցի առաջնորդների ձայները, «նորընտիր» վարչապետի այն միտքը, թե դուք մարտի…


Photo credit: Annie Petrosian

Աղոթք լավատեսական

շուտով էլի կգա գործից հետո ականջակալներում սիրած երգերը զլած Աբովյանով իջնելու,

էդ ընթացքում որոշ մարդկանց չնկատելու, իսկ ոմանց սև ակնոցի տակից աչքերով լայն ժպտալու,

ArtBridge-ից սպասվող համերգի տոմսերն առնելու, ապա դեպի Օպերայի տոմսարկղ քայլելու ու տոմսարկղի մոտ առաջացած փոքրիկ հերթից ներքուստ հրճվելու,

Արամ Խաչատրյանի համերգասարհում պարտերի՞ թե՞ ամֆիթատրոնի տոմս դիլեմայի առաջ կանգնելու,

Twelve tables-ում մեն-մենակ խոզապուխտով բագետ վայելելու ու “Դարանից” առած ժամանակակից պոեզիայի վերջին գիրքը կարդալու,

հետո Կասկադի մայրամուտոտ վերևներում մտավարժելու ու լեհ ընկերների հետ Երևանի քամոտ գեղեցկությունից բամբասելու,

առանց որևէ պատճառի մի խումբ չինացի զբոսաշրջիկների հետ ծանոթանալու ու կոնտակտներով փոխանակվելու,

իսկ օրվա վերջում Պրոսպեկտի Beer and meat-ում հեռուներից եկած…


Արտակարգ առօրյա․ մտքեր մեկուսացածի օրագրից

Արտակարգ դրությունը շատ խառը սկսվեց։ Հենց առաջին օրն իսկական քաոս էր․ լեհ ընկերուհիս, որը ստիպված էր Հայաստանից հապշտապ վերադառնալ Լեհաստան, առավոտից փորձում էր ավիատոմս գտնել դեպի Վարշավա։ Հազիվ կարողացանք երկուսով էդ գործը ոչ առանց լուրջ նյարդային ցնցումների գլուխ բերել։ Օրվա վերջում, երբ հավաքում էինք Էվայի ճամպրուկներն ու սպասում Երևան-Թբիլիսի թռիչքին, հասկացանք, որ սովից մեռնում ենք։ Թումանյան փողոցի վրա գործող փռի քունջութով ու արևածաղկի սերմերով հացն ու խաչապուրին մեզ փրկեցին։ Մենք, որ իրար հետ սիրելի հոբբի ունենք՝ անընդհատ Երևանի գաստրոնոմիկ քարտեզը բացահայտել, բավարարվեցինք թեթև ընթրիքով՝ հույս ունենալով ինչքան հնարավոր է շուտ նորից հանդիպել Երևանում ու վերադառնալ մեր սիրած գործին։ Էվան գիշերը…

ChocoTate

Sensitive and sensible art lover in pursuit of eudaimonia!

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store